Հրապարակ. Էլիտար Հարսանիք Իջեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ՝ Իջեւանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, “աղջկա” կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական  թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան “պրոտոկոլային”, խմել են ոչ այնքան “զույգ ծաղիկների”, որքան  բոլորին “հաղթող” ՀՀԿ թեկնածուի կենացը:




Լրահոս