Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում (կամրջի վրա) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 29 PP 222 պ/հ և «Մերսեդես C200» մակնիշի 35 DU 905 պ/հ ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես E320»-ի վարորդը (Ա.Մ.-ն, ծնվ. 1992թ.) և երկու ուղևոր հոսպիտալացվել են:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Մ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս