Սերբիայում ավարտված «Ոսկե ձեռնոց» մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանն առաջին տեղն է գրավել 51 կգ քաշային կարգում, իսկ Անի Հովսեփյանն ուժեղ է գտնվել 60 կգ քաշայինների պայքարում:
Մասնակիցների թվում էին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: