Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը լավ նորություն է Թուրքիայի տնտեսության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռքբերված համաձայնագիրը Թուրքիայի համար լավ նորություն է, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը լավ նորություն է Թուրքիայի տնտեսության համար: Ամենայն հավանականությամբ, այն կմեծացնի առևտրի շրջանառությունն ու երկու երկրների միջև ներդրումային համագործակցությունը»,- գրել է նախարարը Թվիթթերի իր էջում:

Հիշեցնենք, որ Իրանի ու «վեցնյակ» միջազգային միջնորդների միջև պատմական համաձայնագիր է կնքվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:




Լրահոս