Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը սոցցանցի իր էջում գրել է, որ այսօր` 12:00-ին, Բաղրամյան փողոցում պայքարի դուրս եկած քաղաքացիները Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով շարժվելու են Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանին փոխանցելու իր ելույթի պատասխան նամակը:
Armlur.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը երթ անցկացնելու հապճեպ որոշումը բացատրեց նրանով, որ սա զանգվածային բողոքի երթ չէ, այլ պարզապես Սերժ Սարգսյանին նամակի պատասխանն են հանձնելու: «Մենք քայլելով կբարձրանանք Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանին` իր նամակի պատասխանը հանձնելու»,- հավելեց Դ. Սանասարյանը: