Նաիրիտցիները համաձայն են ևս 10 օր սպասել. նրանք այդ օրերին կհավաքվեն Կառավարության դիմաց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երկար քննարկումներից, պոռթկումներից հետո վերջնական որոշում կայացրեցին: Նաիրիտցիները որոշեցին սպասել ևս 10-12 օր և միասնական, ամբողջ թիմով ստանալ աշխատավարձերը, ինչպես այսօր կրկին խոստացավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նշենք, որ հավաքվածների մի մասը առաջարկում էր այդ 10-12 օրը նստացույց անել, մի մասն էլ դեմ էր դրան և այդպիսով առաջացել էր անհամաձայնություն:

Սակայն, արդյունքում մեծամասնությունը որոշեց նստացույց չանել: Փոխարենը գործարանի աշխատակիցները ամեն օր ժամը 11-ին կհավաքվեն Կառավարության մոտ` այդպիսով ցույց տալով, որ իրենց «կան, գոյություն ունեն»:

Գործարանի բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամները որոշեցին գնալ գործարան, որպեսզի այնտեղ հստակեցնեն` գործարանի որ բաժնի աշխատակիցները երբ են ստորագրելու համաձայնագիրը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս