ՀԱՐՑ. Անցած 2 տարիներին եվրոպական համալսարաններում փակվել են հայագիտության ամբիոններ, մասնավորապես Լեյդենի համալսարանում` հայագիտական կենտրոնը, Բեռլինի ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ինստիտուտում` հայկական բաժինը: Այժմ էլ փակվելու վտանգի առջեւ է Սոֆիայի համալսարանի հայագիտական կենտրոնը` համապատասխան քանակի ուսանողներ չունենալու պատճառով: Տեղյա՞կ են այս մասին ՀՀ սփյուռքի եւ ԿԳ նախարարները: Դ՞նչ քայլեր են ձեռնարկվում նման փաստերի կրկնությունը կանխելու, ինչպես նաեւ ամբիոնները վերականգնելու ուղղությամբ: Ցավալի է, որ նման փաստերի վկա ենք դառնում հատկապես այն ժամանակ, երբ հայագիտությունն այսօր մեր երկրի համար ամենակարեւոր ռազմավարական խնդիրներից մեկն է հռչակված:
գիտական համագործակցության գիտական ցանցի
համահիմնադիր-ադմինիստրատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրոպական համալսարաններում հայագիտության ամբիոնների եւ կենտրոնների փակման վերաբերմամբ տեղեկացնում եմ, որ բարձրացված հարցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավասություններից դուրս է:
Արմեն Աշոտյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման ցավոտ հարցը նախարարը համարում է ԿԳ նախարարության իրավասություններից դուրս… Խոստովանենք` գտնված պատասխան է` նման լուրջ հարցադրումն իրենցից վանելու ու պատասխանատվությունից գլուխներն ազատելու համար: Միգուցե եւ իրավաբանորեն այդպես է, բայց այս պահին մեզ ամենից շատ հուզում է երեւույթի բարոյական կողմը: Էլ ո՞ր հայագիտությունն ենք մենք այսօր պաշտպանում, ո՞ւմ համար եւ էլ ինչի՞ց… Գուցե կա՞ իրավասու մեկը, որ կպատասխանի…