Կարող ես շատ փող ունենալ եվ մնալ բռռի ու անմակարդակ. Ռոբերտ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հաբռգածություն, թե՞ տարրական դաստիարակության պակաս…
Ինչ է ստացվում, եթե շատ փող ունես, ապա երիտասարդ աղջկան`լրագրողուհուն, կարող ես պրաստիտուտկա անվանել… Ես մտածված չգրեցի մեծահարուստ բառը, որովհետեւ ես այդ բառը ավելի լայն ձեւով եմ ընկալում, ավելի տարողունակ…Մինչդեռ, կարող ես շատ փող ունենալ եւ մնալ բռռի ու անմակարդակ:
Ոմանց թվում է, որ շատ հարուստ լինելու, փող ունենալու դեպքում լկտիության, անդաստիարկության, անքաղաքավարության “մշտական” ունեն նաեւ: Դա ես չեմ համարում անպատժելիության հետեւանք, դա ընդամենը դաստիարակության պակաս է, ընդամենը…
Իմ կարծիքով, այս կրկնվող պատմություններից մեր հարգարժան լրագրողներն էլ պետք է հետեւություններ անեն: Երբեմն նրանք “մեծ հաջողությամբ” կարողանում են հունից հանել նույնիսկ ամենահամբերատարներին, էլ ուր մնաց մեր հայ “քաղաքական գործիչններին” ու փողատերերին…
Քաղաքական մշակույթի, վարվեցողության տարրական կանոների, պրոֆեսիոնալիզմի պակասն է այս ամենը եւ անդաստիարակության հետեւանք:
Արդյունքում` ունենք այն, ինչ ունենք…




Լրահոս