Շախմատի միջազգային օրը յուրօրինակ է նշվել Ավան վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շախմատի միջազգային օրվա առթիվ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի այգում կազմակերպվել են շախմատի, շաշկու և նարդու մրցաշարեր: Մարզական միջոցառումներին մասնակցել են վարչական շրջանում բնակվող տասնյակ երեխաներ, ծնողներ, այլ բնակիչներ, ինչպես նաև  Երևան քաղաքի ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք բաժնի անչափահասների բաժանմունքի պետն ու աշխատակիցները:

Նարդու մրցաշարում հաղթող է  ճանաչվել Նոր Նորքի վետերանների խորհրդի թիմը, շախմատի մրցաշարում` Նարեկացի թաղամասի թիմը, իսկ շաշկու մրցաշարում` Ավան վարչական շրջանի թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են  Ավան վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով և ստացել գավաթներ:




Լրահոս