Փաստաբանները չեն կարող անմասն մնալ սահմանադրական փոփոխությունների գործընթացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Փաստաբաններ քննարկեցին իրենց աշխատակարգը: Նախ Փաստաբանները արձանագրեցին, որ այս գործընթացից իրենք չեն կարող անմասն մնալ, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է նախևառաջ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին: Գիտնական-փաստաբանները, ըստ իրենց նեղ մասնագիտական ոլորտների, ուսումնասիրելու են և գիտական հիմնավորումներ են տալու առայժմ Նախագծի գլուխներից մեկի շուրջ: Իսկ ավելի ուշ մյուս գլուխների շուրջ կհայտնեն կարծիքներ դիրքորոշումներ և գիտական հիմնավորումներ: Օրեր անց մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ այդ կարծիքներին:




Լրահոս