Նաիրա Զոհրաբյանը` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի` ԱԱԾ-ի աշխատակից լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանը: ԱԱԾ նախկին աշխատակցի` նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակվելը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ինչքանով էր այդ նշանակումը նպատակահարմար կամ ճիշտ, Armlur.am-ը այս հարցով զրուցեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հիշեցնենք, որ մասնագիտությամբ լրագրող է:

«Ես ոչ որպես նախկին լրագրող, ոչ որպես գործող պատգամավոր չեմ մեկնաբանում: Ես կարծում եմ ՝ նպատակահարմարությունը նախագահի աշխատակազմը պետք է դիտարկի, ոչ թե այլ քաղաքական ուժի ղեկավար կամ որևէ այլ պատգամավոր: Եթե ԱԱԾ աշխատակցին ԲՀԿ-ում նշանակեին մամուլի խոսնակ՝ ես դիրքորոշում կհայտնեի: Դիրքորոշում պիտի հայտնեն համապատասխան կառույցի ներկայացուցիչներն, ովքեր առաջարկել, նշանակել են մամուլի խոսնակ»,- ասաց Զոհրաբյանը: Հարցին` մամուլի խոսնակի նախկին ԱԱԾ նախկին աշխատակից լինելն ինչքանով կազդի լրատվամ,իջոցների հետ աշխատանքի վրա, Զոհրաբյանն ասաց, «Դրա գնահատականը պետք է լրագրողները տան: Ես այդ մարդուն չեմ ճանաչում, նրա ունակությունները չգիտեմ: Եվ առհասարակ չեմ էլ ցանկանում մեկնաբանել»:

Դիտարկմանը, որ Վլադիմիր Հակոբյանի անունը շրջանառվում է ժամանակ առաջ լրագրողներից մեկին «վերբովկա» անելու դեպքի հետ, ԲՀԿ ղեկավարը նշեց. «Դա շատ անառողջ պատմություն է և դատապարտելի, իսկ մնացածը որքանով է նպատակահարմար՝ ես կարծիք հայտնեցի»:




Լրահոս