Արծվիկ Մինասյանին արդեն առաջարկվե՞լ է արդարադատության նախարարի պաշտոնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին: Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից:

Նա կտրականապես հերքեց տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»: Մի խոսքով, արդարադատության նախարարի պաշտոնը ՀՅԴ-ի տալու լուրերի մասին Մինասյանը կոնկրետ բան չկարողացավ ասել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս