Հյուսիսային Կորեան պատրաստվում է մինչև ԱՄՆ հասնող հրթիռի փորձարկում իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ-ն պատրաստվում է ԱՄՆ-ի մայրցամաքային մասին հասնող հրթիռի փորձարկում իրականացնել: Այս մասին գրում է հարավկորեական «Չունան իլբո» թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսն այս տարվա առաջին կեսին նոր հրթիռային շարժիչի փորձարկում է անցկացրել»,- հայտնել է հրատարակչությանը Կորեայի Հանրապետության անանուն աղբյուրը: Նրա խոսքերով՝ այժմ ԿԺԴՀ-ում կառուցվող հրթիռի նոր տեսակը կկարողանա հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:

«Հաշվի առնելով փորձնական արձակումների մասշտաբը՝ նոր հրթիռը կլինի ավելի մեծ, քան «Ընխա-3» և կարող է թռչել շուրջ 10 000 կմ»,- նշել է չինովնիկը:
Աղբյուրի խոսքերով՝ հրթիռի արձակումն, ամենայն հավանականությամբ, կկայանա մինչ ընթացիկ տարվա հոկտերմբեր ամիսը:




Լրահոս