Իշխանությունն ուղղակի ժամանակավոր մենեջեր է. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված 7-րդ եկեղեցու օծման արարողությունը:

Արարողությանը ներկա էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա: Նրա խոսքով, հրավիրված էին այլազգի տարբեր խոշոր գործարարներ, ովքեր իր հետ կապ ունեցող մարդիկ էին, և ինքը քննարկման ժամանակ ներկայացնում էր ՀՀ-ի առավելությունները տարբեր ճյուղերում և ոլորտներում:

«Ցանկացած եկեղեցու բացում դրական եմ գնահատում, բայց պետք է միեւնույն ժամանակ այն եկեղեցիները, որոնք որ դարեր առաջ կառուցվել են, նույնպես ուշադիր լինենք, վերականգնենք, վերանորոգենք»: Դիտարկմանը, որ ճիշտ չէ՞ եկեղեցիների փոխարեն գործարաններ կառուցել, Խաչատուր Սուքիասյանը հավելեց, որ դա կառուցողի որոշելիքն է ու շուկայական հարաբերությունների դեպքում մարդիկ իրենք են ընտրում, թե ինչ ուղղությամբ ծախսեն իրենց դրամական միջոցները.

«Եթե գնանք դարեր ետ` Հայաստանի տնտեսությունը տարբեր ժամանակներում նույնպես մի հզոր, աշխարհում նկատելի չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են: Միգուցե դա հայկական մտածելակերպ է կամ այն տարածաշրջանում ենք ապրում, որտեղ որ եկեղեցաշինությունը մեր ապագան պետք է ապահովի»:




Լրահոս