«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության ձեռքբերման մրցույթ հայտարարել: Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի հուլիսի 27-ին կայանալիք նիստում: Ըստ որոշման նախագծի կից հավելվածի՝ մրցույթի առիթը Սերժ Սարգսյանի` հունիսի 27-ին հնչեցրած հանձնարարականն է: Խոսքն այն ելույթի մասին է, որով ենթադրվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ պետք է անցկացվի:
Ընտրված խորհրդատուն երեք փուլով պետք է եզրակացություններ ներկայացնի, որոնք վերնագրված են. «1. Շուկայի (խոսքը էներգետիկայի շուկայի մասին է) կառուցվածքի վերլուծությունը եւ խնդիրների վերհանումը: 2. Սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծությունը: 3. Երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հնարավոր հետագա մշակումը եւ դրա շուրջ խորհրդատվությունը»: Առավել հավանական է, որ այս որոշումից հետո ՀԷՑ-ի աուդիտի թեման փակված կհամարվի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: