Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին երկընտրանքի առաջ է կանգնեցրել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա է դրել սահմանադրական հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների պատասխանատվությունը: Մեր տեղեկություններով՝ նա նաև փորձել է նրան շահագրգիռ կողմ դարձնել հայտարարելով, որ եթե Սահմանադրության նոր նախագիծն ընդունվի, ապա ապագա վարչապետը լինելու է Հ. Աբրահամյանը:

Սակայն մեզ հայտնի է դարձել որ Ս. Սարգսյանը հայտարարել է նաև, որ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվի, ապա իր ձեռքերը ազատ կլինեն, և ինքը 2018թ. նախագահական ընտրություններից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչով, փաստորեն, երկընտրանքի առաջ է կանգնեցրել ոչ միայն Աբրահամյանին, այլև ողջ ՀՀԿ վերնախավին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս