«Ոտքի´ Հայաստան» շարժումը պատրաստվում է հուլիսի 27-ից նստացույցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժումը հուլիսի 27-ին Հանրապետության հրապարակում նստացույց է սկսելու՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով: Այս մասին ասվում է շարժման խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքն անօրեն սահմանափակելու գործողություններից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Երևան քաղաքի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում, ժամը 18:00-ին մեկնարկելու է նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով»,- նշված է հայտարարության մեջ:




Լրահոս