Արյեն Ռոբենը միացել է «Բավարիա»-ի ընդհանուր խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը միացել է ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է ինտերնետ-պորտալ Sport1-ը:

Հոլանդացի ֆուտբոլիստը թիմի հետ չէր կարողացել Չինաստան մեկնել, քանի որ մկանների խնդիր ուներ: Հավաքին չեն մասնակցել նաև Ֆրանկ Ռիբերին և պաշտպաններ Դանտեն, Կիրհովը և Բադշտուբերը:

Ավարտված մրցաշրջանում Ռոբենը մասնակցել է Գերմանիայի առաջնության 21 խաղի, դարձել 17 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս