Ամեն օր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը Թուրքիայում գնալով նվազում է: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրա խոսքերով` չի բացառվում, որ Թուրքիայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալ:
Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Ակոգանը հայտարարել է, որ Հանրապետական ժողովրդական կուսացկությունը խորհրդարանում ներկայացված լինելու իրավունք ունեցող բոլոր կուսակցություններից առավել մոտն է կոալիցիա կազմելու համար: