Ժողովուրդ. Դեդ Հասանի հուղարկավորությանը կմասնակցեն նաեվ հայ քրեական հեղինակությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայաստանաբնակները զբաղված են ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 անձնավորություններին միմյանցից տարբերակելու դժվարին գործով, ողջ աշխարհը քննարկում է հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության թեման` փորձելով պարզել, թե ով, ինչու, ինչ զենքով սպանեց նրան: Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիսի տոմս գնել, որպեսզի մասնակցեն Դեդ Հասանի հուղարկավորությանը: “Ժոդովուրդ”-ը տեղեկացել է, որ Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ հայ քրեական հեղինակություններ են պատրաստվում մեկնել Վրաստան: Նրանց մի մասին կդիմավորեն Հայաստանից Վրաստան մեկնած քրեական տարրերը:




Լրահոս