Ամառային շոգն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հետքը թողնում է ողջ աշխարհում: Օդի ջերմաստիճանն օրեցօր բարձրանում է, իսկ մարդիկ փորձում են ամեն կերպ դիմակայել ամառվա տապին:
Մեր մայրաքաղաք Երևանն էլ անմասն չի մնում այս ամենից: Փողոցներում արդեն մարդիկ սակավաթիվ են: Եթե ամիսներ առաջ ցերեկային ժամերին քաղաքի կենտրոնը բազմամարդ էր, ապա այժմ կարելի է տեսնել շտապող մեկ-երկու մարդկանց:
Կարելի է ենթադրել, որ օգոստոս ամսին նշված մեկ-երկու մարդիկ էլ չեն քայլի երևանյան փողոցներով, քանի որ ինչպես այսօր պարզ դարձավ, 2015-ի օգոստոսն աննախադեպ շոգ է լինելու:
Իմանալու համար՝ ինչպես են պատրաստվում դիմակայել օգոստոսյան տապին, Armlur.am-ի նկարահանող խումբը հարցախույզի դուրս եկավ: Պարզվեց, որ մարդիկ այնքան էլ չեն խուսափում շոգից: Նրանք պատրաստ են «ընդդիմանալ»՝ տանը նստելով, ստվերոտ հատվածներով քայլելով կամ քաղաքից դուրս գալով:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան