Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ABC-ն:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով: Պայմանագրի համաձայն, իսպանացին մադրիդյան ակումբում կստանա տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Ռամոսը հանդիպել էր Ֆլորենտինո Պերեսի հետ և քննարկել իր ապագայի հետ կապված հարցերը: