«Այստեղ 7 դրամի պայքար չէ». էլէներգիայի թանկացման խնդիրը երկրորդակա՞ն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը ողջունել և իր աջակցությունն է հայտնել Երևանում նույն խնդրի շուրջ պայքարող շարժմանը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը և հավելեց` քիչ հետո հայտարարության տեքստը կհրապարակեն:

Դավիթ Սանասարյանը նշեց` քանի օր ոստիկանությունը թույլ չտա Հրապարակի գորգի վրա նստացույց անել, այնքան իրենց նստացույցը կերկարի: «Ես ուզում եմ դիմել ժողովրդին. այստեղ 7 դրամի պայքար չէ: Այստեղ նաև պայքար է ոստիկանական ապօրինությունների դեմ: Մենք երեկ 10 հոգով կաթվածահար էինք արել Ամիրյան փողոցը: Ոստիկանները մեզ վերցնում և գցում էին գետնին, հայհոյում, խփում: Սա առիթ է ոստիկանությանը բերել օրինականության դաշտ: Ես պատկերացնում եմ, եթե այստեղ հավաքված լինեին 500 մարդ, ոստիկանությունը կզիջեր»,- ասաց Սանասարյանը:

11822048_948274181911961_1332228219_o
Դավիթ Սանասարյան

Նրա խոսքով` մարդիկ հավաքվեն, թե ոչ, իրենք իրենց քայլերն անելու են: «Հոսանքի թանկացման խնդիրը լուծված չէ: Շատերը մեզ քննադատում են` ասելով, որ այս խնդիրն այևս ակտուալ չէ: Բայց դա այդպես չէ: Մինչև ամսի 30-ը եթե միացան մեզ, ապա հնարավորություն կունենանք ինչ-որ բան փոխելու: Եթե ոչ, ապա հետո մեզ չասեք` ոչ մի բան չարեցիք»:

Նախաձեռնության անդամն ասաց, որ իրենց ֆեյսբուքյան էջին սպառնալիքներ են ուղարկվում` մարզային մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ կազմակերպելու հետ կապված. «Հիմնականում հանրապետականներն են: Կարող եմ ցույց տալ` ինչքան են գրում` մեր քաղաք չգաք, մենք թույլ չենք տա, էս կանենք, էն կանենք»:

Իրենց հետագա քայլերի հետ կապված, Դ. Սանասարյանը հստակ որևէ բան չնշեց. «Առաջիկայում մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս