67-ամյա Թամարա Սամսոնովան, ով ապրել է Պետերբուրգում, կասկածվում է մի ամբողջ շարք սարսափազդու սպանությունների մեջ: Վերջինս մեղադրվում է իր ծանոթների ու հնարավոր է, ամուսնու սպանության մեջ:
Նրանց սպանություններից հետո մարդասպան-տատիկը մասնատել է դիերը, իսկ իր զոհերի մարմինների մասերով պարկերում աստղագիտական գրքերից տարօրինակ նշաններով գրություններ է թողել:
Բացի այդ, «տատիկը», ինչպես պարզվում է, օրագիր է պահել, որում նկարագրել է իր չարագործությունները, ընդ որում, երեք լեզուներով: Հետաքրքրական է այն, որ հայտնաբերված բոլոր դիերի մոտ բացակայում են թոքերը:
Արդեն ենթադրություններ են հայտնվել, որ դրանք մարդասպանը կա´մ կերել է, կա´մ օգտագործել է ինչ-որ արարողակարգերի համար:
Իրավապահ մարմինների ձեռքում մարդասպան «տատիկը» հայտնվել է նախօրեին, այն բանից հետո, ինչ հուլիսի 26-ին Պետերբուրգի լճերից մեկում հայտնաբերվել է 79-ամյա Վալենտինա Ուլանովայի գլխատված դին:
Մեկ օր անց հետաքննիչները սպանության մեջ կասկածել են զոհի ծանոթին` 67-ամյա Թամարա Սամսոնովային: Ենթադրյալ մարդասպանը խնամել է հիվանդ Ուլյանովային ու ապրել է նրա բնակարանում: Սպանությունից հետո շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդասպան «տատիկը» պարկով տանում զոհի դին: