ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Կառավարության նիստի ընթացքում

Հավանաբար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին այսչափ զվարճացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը: Հետաքրքիր է, թե ինչ է պատմել Տ. Մարգարյանը, որ կարողացել է ուրախացնել երկրի գլխավոր դատախազին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում հողի հարկը: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ո՞ր պահից սկսած է հաշվարկվում այն:

Վաղինակ Հակոբյան (59 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ՝ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս՝ 0.5 տոկոսի չափերով: Ավելացնենք, որ հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գույքահարկի մարումը որ թվականի մեքենաների վրա է ազդում: Եվ խնդրում եմ ասեք, եթե մեքենան գտնվում է ՌԴ-ում, ապա ես այստե՞ղ պետք է գույքահարկ վճարեմ, թե դա պարտադիր չէ:

Տիգրան Գեւորգյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու, իրավախախտում կատարվելու կամ դրա օգտագործումը որեւէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատված, եւ գույքահարկի գծով պարտավորություններն ամբողջ ծավալով ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքահարկը պարտադիր վճարվում է մեքենայի հաշվառման վայրում, եթե անգամ այն գտնվում է ՌԴ-ում կամ այլ երկրում:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տրանսպորտային միջոցների համար գանձվող գույքահարկը հաշվարկվում է տարբեր դրույքաչափերով. օրինակ՝ մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով, իսկ մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:




Լրահոս