ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովի երեկվա նիստում որոշում է կայացվել մերժել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի դիմումի քննությունը, քանի որ այն չի վերաբերել էթիկայի հանձնաժողովի գործառույթներին: Հիշեցնենք, որ Բաբուխանյանի դեմ բողոք էր ներկայացվել նրա հետ վիրավորանքի եւ զրպարտանքի հայցերով դատական վեճերի վերաբերյալ: Բացի այդ, էթիկայի հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու եւ վիրավորելու փաստով դիմումի քննությունը: Սակայն որոշում չի կայացրել: Երեկվա նիստում շարունակել է նաեւ ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների կողմից չմասնակցելով տապալելու վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը՝ առանց որոշում կայացնելու:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ