ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԳՄ նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է, որ շուրջ մեկ ամիս նրանք այլեւս ԳՄ նիստ չեն անելու: Այսուհետ ՀՀԿ-ն ամենշաբաթյա շտաբի նիստ է անցկացնելու՝ մինչեւ նախընտրական քարոզարշավի ավարտը:
Նիստի գրեթե կեսից դահլիճը լքել են ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Վերջիններս նշել են, թե աշխատանքային հանդիպումներ ունեն, որոնք առավել կարեւոր են: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստի կեսից դուրս է եկել ԵԽԽՎ դիտորդական առաքելությամբ պատվիրակության հետ աշխատանքային ընթրիքի մասնակցելու համար:
ՀՀԿ նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է նախընտրական քարոզարշավի մարտավարական կանոնները: Նրա տեղեկացմամբ՝ որոշվել է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավը սկսելու է Երեւանից՝ Ավան վարչական շրջանից: Արդեն տպագրվել է նաեւ Ս. Սարգսյանի քարոզարշավի ծրագիրը, եւ այն կբաժանվի քարոզարշավի առաջին օրը:
Իսկ այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Հանրապետական կուսակցության անդամների համար կներկայացնի Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համերգային տարբերակը:




Լրահոս