Հազարավոր քրդեր բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ Իրաքի և Թուրքիայի իշխանությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազարավոր քրդեր պահանջում են Թուրքիայի կառավարությունից անհապաղ դադարեցնել ավիահարվածները երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ուղղությամբ, հայտնում է Вести-ն։

Գործակալության փոխանցմամբ, ռազմաօդային ուժերի գործողությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։ Թեև ցուցարարներն արտահայտվել են ընդդեմ բռնության, խաղաղ ցույց անցկացնել չի հաջողվել։ Մի խումբ երիտասարդներ հարձակվել են ոստիկանության վրա։ Վերջիններս պատասխանել են ջրցաններով և արցունքաբեր գազով։

Նման ցույց անցկացվել է նաև նախօրեին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղի բնակչությունը նույնպես մեծամասամբ քրդեր են։ Ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Նրանք նույնպես դեմ են արտահայտվել ավիահարվածներին, ինչպես նաև պահանջել են Թուրքիայից եկած գրոհայիններին լքել այդ տարածքը՝ բնակիչներին օդից հարվածների չենթարկելու համար։

Հաղորվում է, որ քրդերի զինված ջոկատները, ինչպես Իրաքում, այնպես էլ Թուրքիայում, հնարավոր է՝ այժմ ամենամարտունակ ստորաբաժանումներն են, որոնք պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։ Սակայն նրանք ստիպված են պայքարել գրեթե երկու ճակատում. մի կողմից՝ ծայրահեղականները են, մյուս կողմից՝ Անկարայի ավիացիան։




Լրահոս