ԳՆԴՈՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջերս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի) «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանից պահանջել է ներկայացնել ՊՈԱԿ-ի տարվա ձեռքբերումները: Եվ Գնդոյանի կողմից ներկայացված առաջին ձեռքբերումը եղել է այն, որ անցյալ տարի կալանավորվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ Գագիկ Մարտիրոսյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը Գնդոյանից հետաքրքրվեց, թե ինչու է նա Մարտիրոսյանի կալանավորումը համարում ձեռքբերում: «Դուք ումի՞ց եք լսել դա: Ախր, ա՛յ ցավդ տանեմ, հազար ու մի բան են ասում, ես ի՞նչ իմանամ: Իհարկե, տարեկան պահանջում են ձեռքբերումների ցուցակ, բայց նման բան չի եղել»,-ասաց նա: Տեղեկացնենք, որ ՊՈԱԿ-ի 2012թ. փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ նախատեսված 423,5 մլն դրամի դիմաց, այսինքն՝ թերակատարվել են 33,5 մլն դրամով: Իսկ այս մասով Գնդոյանը վրդովված նկատեց. «Նախատեսվածից քիչ չենք տվել, հակառակը: Դուք անկոռեկտ հարցեր եք տալիս»:




Լրահոս