ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան: Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլեւս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին: Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տեւելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած»: Փաստաբանը նշեց, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. «Այլեւս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի»: Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել յուրացման եւ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով, քանի որ պետբյուջեից թոշակների ու նպաստների համար հատկացված գումարները չէր բաժանել հասցեատերերին:




Լրահոս