Սերգո Կարապետյանն իրեն ներշնչում է, թե իր շնորհիվ է գյուղացին կարողանում բերք աճեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2 տոկոս: Ըստ նրա՝ ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության մեջ:

«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը, մեկնաբանելով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հայտարարությունը, նշեց. «Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ արձանագրվել է՝ կապված բնակլիմայական պայմանների հետ: Եւ հիմնականում դրանով է պայմանավորված տնտեսության ակտիվության աճի ցուցանիշը, քանի որ այն տնտեսության ոլորտում մեծ մասնաբաժին ունի: Սակայն ապրանքաշրջանառության մասով ունենք անկում»:

Ի դեպ, օգոստոսի 6-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծննդյան օրն էր, եւ գյուղատնտեսությանը ձոնած իր գովքը Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաեւ որպես ոլորտի նախարարի ծննդյան տոնի նվեր: Այլ կերպ ասած՝ մարդիկ իրենց համար երևակայական Հայաստան են ստեղծել և ապրում են այնտեղ:

Թվերով աճ են գրում, ուրախանում, գյուղատնտեսության նախարարն էլ իրեն ներշնչում է, թե իր շնորհիվ է գյուղացին կարողանում բերք աճեցնել:




Լրահոս