«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին երկարաձգել է անգլիական ակումբի հետ առկա պայմանագիրը և այնտեղ կաշխատի մինչև 2017 թվականը, այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ չիլիացի մասնագետը «Սիթի»-ում աշխատում է 2013 թվականից: Նրա գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը 2013/14 թթ մրցաշրջանում: