Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներն ու կրքերը չեն դադարում, սակայն, պարզվում է ՀՀ քաղաքացիներին այնքան էլ չի հուզում Մայր օրենքում կատարվող փոփոխությունները:
Համենայնդեպս, Armlur.am-ի հարցվածների մեծամասնությունը կամ տեղյակ չէին գործընթացից, կամ էլ տեղյակ էին, սակայն չէին ընթերցել նախագիծը: Մեր հարցվածներն այն կարծիքն արտահայտեցին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են հենց իշխանությունների ներկայացուցիչների համար: Նրանց խոսքով, այս փոփոխություններից հասարակ ժողովուրդը ոչինչ չի շահի:
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան