«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ազատամարտիկների դաշինք»-ը որեւէ գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունից հետո դաշինքի անդամ ազատամարտիկները խուսափում են որեւէ գործունեություն ծավալել: «Ապարան» ջոկատի հրամանատար, դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ուղղակի այժմ արձակուրդային վիճակ է, բայց դաշինքի խորհուրդը ամեն շաբաթ հավաքվում է:
«Շտաբը, բնական է, արձակուրդում է, Գագիկ Ծառուկյանի լինել-չլինելը կապ չունի: Որեւէ քաղաքական դեմքի գործունեության հետ մեր դաշինքը կապ չունի, մենք ընդամենը համագործակցել ենք, բայց որեւէ մեկի լինել կամ չլինելը կապ չունի մեր դաշինքի գոյության հետ»,-վստահեցրեց Պետրոսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: