Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով երկու տասնյակից ավելի զինյալ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ահաբեկչական գործունեության մեջ կասկածանքի մեղադրանքով ձերբակալվել է 25 մարդ: Ընդհանուր առմամբ օպերացիային մասնակցել է 350 ուժային:

Ոստիկանությունը մասնավորապես ռեյդեր է անցկացրել Ստամբուլի երկու շրջաններում՝ Բաշակշեհիրում ու Պենդիկում: Այնտեղ ձերբակալվել է 3 մարդ: Նրանք պատրաստվում էին ուղևորվել Սիրիա ու Իրաք և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Ենթադրյալ զինյալներից առգրավվել է ատրճանակ, ինքնաձիգ, մեծ թվով սպառազինություն և ծայրահեղական գրականություն, հայտնում է N-TV հեռուստաալիքը:

Համանման օպերացիա է իրականացվել նաև Իզմիրում, որտեղ ձերբակալվել է Քրդստանի աշխատավոր կուսակցության քաղաքական թևին պատկանող 13 մարդ: Որոշ տներում ոստիկանները ստիպված են եղել կոտրել դռները: Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ձերբակալված զինյալները զբաղվել են նոր զինյալների «վերբովկայով» և հարձակումներ են նախապատրաստել:

Ձերբակալություններ են իրականացվել նաև Ադանայում ու Անկարայում:




Լրահոս