Մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ դատական գործը դեռ չի ավարտվել. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայումս բազմաթիվ դատական վեճեր կան` կապված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ»-ի հետ: Արդեն շուրջ մեկ տարի է ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատական գործընթացը շարունակվում է, և վերջնական դատական ակտ չի կայացվել»,–այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Մարզահամերգային համալիրը վաճառելուն` ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը:

Նրա խոսքով` Կառավարությունը հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, սակայն այդ գործերով ևս չկան դատական ակտեր, և հիմա գույքը օտարվում է :

Փաստաբանի պնդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ համալիրի վաճառքի հետ կապված դատական գործը դեռ չի ավարտվել: Իսկ ինչ վերաբերում է ընկերության սնանկությանը, վերջինս նշեց. «Ընկերության սնանկության գործընթացը ևս ավարտված չէ»:




Լրահոս