Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի զինվորը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել տեղաբնակներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանում տեղակայված Ռուսաստանի 201-րդ ռազմաբազայի զինվորը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Կուրգան-Տյուբե քաղաքի բնակչին: Այս մասին հայտնում է տեղի «АЗИЯ-плюс» թերթը:

Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 21-ին ռուս զինծառայող Դմիտրի Տոլստոյը հարձակվել է 24-ամյա տաքսիստ Տոիր Սուլտանովին ու նրան վիրավորել է: Միջադեպի ականատեսները օգնություն են ցուցաբերել տուժածին ու նրան տեղափոխել հիվանդանոց: Նրանք հասցրել են նաև բռնել հարձակվողին, մինչև որ ժամանել են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Համաձայն բժիշկների վկայությունների՝ Սուլթանովը հոսպիտալացվել է պարանոցի, գլխի ու ձեռքերի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: Վերջինս վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր:




Լրահոս