«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանձնուքի միջից թմրամիջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին օրերս բերված հանձնուքի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ:

Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:




Լրահոս