Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է դադարեցնել ելույթներն Արգենտինայի հավաքականում:
«Ես երբեք չեմ ասել, որ այլևս չեմ խաղա հավաքականի կազմում: ԶԼՄ-ներն ինձ սպանում են, էլ ավել ի՞նչ… Ես արդեն սովորել եմ այդպիսի հրապարակումներ տեսնելուն:
Մենք առջևում ընկերական հանդիպումներ ունենք, և որքան մարզիչն ինձ հրավիրի, այնքան ես կխաղամ հավաքականում», – ասել է Մեսսին: