ԱՊՀ երկրները կարող են միասնական արժույթի անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայում ԱՊՀ մի շարք երկրների՝ ինտեգրացված արժութային շուկայի շուրջ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծ է ներկայացվել: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ համաձայնագիրը ստորագրվել է 6 պետությունների՝ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից դեռևս 2012թ.-ի դեկտեմբերին, որից հետո այն պետք է վավերացնեն միության պետությունների խորհրդարանները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ ԱՊՀ բանկերը կարողանան առանց սահմանափակումների աշխատել իրենց գործընկերների ազգային արժութային շուկաներում, ինչը թույլ կտա իրականացնել արժութային օպերացիաներ առանց դոլարի և եվրոյի փոխարկման:




Լրահոս