«Որպես տղամարդ` Աշոտ Կարապետյանը պետք է փորձ անի իր ուսադիրների և սպայի պատիվը փրկելու» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Արտաշատի ոստիկանություն, որտեղ նրան դաժանորեն ծեծել էին ու խոշտանգել: Վիրաբյանի ցուցմունքից պարզ էր դարձել` նրան ծեծի ենթարկած ոստիկանների թվում է եղել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս գործին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի որոշում է կայացրել:  ՀՀ իշխանությունները պետք է պարզաբանեն տեղի ունեցածը:

Գրիշա Վիրաբյանը տևական ժամանակ ապաստան էր գտել Բելգիայում: Եվ ահա, նա կրկին Հայաստանում է: Եկել է դեմ առ դեմ հանդիպելու ոստիկանապետի հետ:

Գրիշա Վիրաբյանն այնքան էլ մեծ ակնկալիքներ չունի հանդիպումից, իսկ հանդիպում նա վստահ է` կկայանա միայն այն դեպքում, եթե ոստիկանապետը իրեն տղամարդու պես պահի:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս