Արազն աշխատում է և վատ չի աշխատում. Եգոր Տիտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչի օգնական Եգոր Տիտովը պատմել է, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ինչու խաղադաշտ դուրս չի եկել «Ռոստով»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում։

«Արազն աշխատում է և վատ չի աշխատում։ Բայց նա քիչ պրակտիկա ունի, և նրան նետել պայքարի մեջ, ճիշտ չէր լինի։ Մեզ անհանգստացնում էին ստանդարտները, և հենց այդպիսի իրավիճակներում էլ ստեղծվում էին վտանգավոր պահեր։ Կարևոր էր չսխալվել»,- նշել է Տիտովը:




Լրահոս