Բուլվարային թաղամասի վայրաճ կանեփի թփերից քաղաքացին թմրամիջոց է հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարմաշենի խճուղում գտնվող ռեստորանի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Շ.-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատված Դավիթ Շ.-ին և 1981 թ. ծնված Պերճ Մ.-ին:

Խուզարկությամբ` Արթուր Շ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով, կանեփանման, բուսական զանգված: Արթուր Շ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը հավաքել է Բուլվարային թաղամասի վայրաճ կանեփի թփերից, պատրաստել է անձամբ հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս