Այսօր խորհրդարանում Վարդան Պողոսյանը ներկայացնում է Սահմանադրության նախագծում տեղ գտած փոփոխությունները: Նա խոսեց փոփոխությունների անհրաժեշտության մասին, որի հիմքում մարդու հիմնարար իրավունքներն են:
Նրա խոսքով` 1995 թ-ին հաստատված ՀՀ Սահմանադրությամբ երկրի իշխանության բոլոր ճյուղերում գերակա է եղել հանրապետության նախագահը, որը հիմնովին փոփոխման է ենթարկվում:
«Անկախության ձեռքբերումից տարիներ անց մենք, ցավոք, չենք կարող ասել, որ ժողովրդավարությունը հաստատման հիմքերի վրա է, չենք կարող ասել, որ դատարաններն անկախ ու անաչառ են: Երկրում կայուն ժողովրդավարական կարգի հաստատումը, իրավունքի գերակայության հաստատումը լինում է, երբ որ իշխանությունները սահմանափակվում են մարդու հիմնարար իրավունքներով»,- հավելեց նա:
Վարդան Պետրոսյանը մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, որը նախագիծը համարել էր չափազանց բարձր որակի՝ միջազգային չափանիշերին համապատասխան: