Այսօր հայտնի դերասան, բռնցքամարտիկ Միքի Ռուրքի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 16-ն է, տարվա 259-րդ օրը: 1952 թվականի այս օրը Նյու Յորքում իռլանդացի կաթոլիկների ընտանիքում է ծնվել ամերիկացի դերասան, նախկին բռնցքամարտիկ Միքի Ռուրքը: Միքիի հայրը զբաղվում էր մարմնամարզությամբ և բարդ բնավորություն ուներ:

Angel_Heart_Stills_

Միքին անսահման սիրում էր հորը: Երբ ծնողներն ամուսնալուծվեցին, Միքին յոթ տարեկան էր, դա նրա համար ամենածանր հարվածն էր: Մայրը` Էնն Ռուրքն ամուսնանում է ոստիկանի հետ, և ընտանիքը տեղափոխվում է Մայամի: Խորթ հոր հետ հարաբերությունները չեն ստացվում. Միքին թափառում էր աղքատ թաղամասերում և վիճում բոլորի հետ: Նա սկսում է բռնցքամարտով  զբաղվել:

mickey rourke (7) (720x478)

Կարիերայի սկզբում նա 47 մարտ է ունենում, 19 տարեկանում ուղեղի ծանրագույն ցնցում է ստանում և ստիպված հրաժեշտ է տալիս բռնցքամարտին:

Mickey-Rourke-inline

Դրանից հետո Ռուրքը որոշում է դերասան դառնալ: Սկզբնական շրջանում ԱՄՆ-ն նրան չի ընդունում, սակայն Եվրոպայում Ռուրքը իսկական աստղ է դառնում:

Mickey_1

2009 թվականին ներկայացվել է Օսկարի «Ռեստլեր» ֆիլմի համար լավագույն դերասանի համար անվանակարգում։ Ստացել է մոտ 25 տարբեր կինոմրցանակ, այդ թվում Ոսկե Գլոբուս և BAFTA։ Խաղացել է մոտ 65 ֆիլմում: Այսօր Միքի Ռուրքը զբաղված է բազմաթիվ նախագծերով, իսկ նրա մասնակցությամբ ցանկացած նոր ֆիլմ մեծ հետաքրքրության և ուշադրության է արժանանում: Իսկ ինքը դերասանը համարում է, որ դեռևս չի խաղացել իր լավագույն դերը:

mickey-rourke




Լրահոս