«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրության նոր նախագծին դեմ քաղաքական ուժերը ձեւավորել են «ՈՉ»-ի ճակատ, որում ընդգրկված են ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է, փորձում է ԱԺ ՕԵԿ խմբակցությունից պարզել՝ իրենք պատրաստվում են միանալ «Ոչ»-ի ճակատին, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ-ն իրեն հռչակել է «փիս» ընդդիմություն: Սակայն ՕԵԿ-ական պատգամավորներից մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ հայտարարեց, թե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն պատասխանել է այդ հարցին, եւ հղում արեց ինչ-որ լրատվամիջոցների:
Իսկ Բիշարյանի տեսակետն այսպիսինն է. «Քննարկումների ավարտից հետո, երբ նախագիծը կդրվի վերջնական քվեարկության, «Օրինաց երկիր» կուսակցությունը կարտահայտի իր վերջնական քաղաքական դիրքորոշումը եւ, բնականաբար, կորոշի, թե որ ճակատում, ինչ եղանակներով, ինչպես կշարունակի իր քաղաքական պայքարը»: Մի խոսքով, դաժան ընդդիմադիր կեցվածք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: