Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն տրամադրվել է կեղծ հիմքերով անձնագիր. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և նույն բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս