«Սերժ Սարգսյանի իշխանությունը հասցրել է մսխել Հայաստանի ինքնիշխանությունը». մեկնարկեց ինքնիշխանության երթը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկել է «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթը դեպի ՀՀԿ: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, երթին մասնակցում են կուսակցության անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ երթի նպատակն ևս մեկ անգամ ազդարարելն է, որ Հանրապետական կուսակցությունը ինքնիշխանությունն և անկախությունը ոտնհարում է և վաճառքի է դրել:

Armlur.am-ի հարցին, թե այս 24 տարիների ըմթացքում ինչ կարևոր ձեռքբերում ենք ունեցել, Արմեն Մկրտչյանը նշեց, որ իհարկե ձեռքբերում ունեցել ենք, բայց այս տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը հասցրել է մսխել Հայաստանի ինքնիշխանությունը:

Նրա խոսքով` այսօրվանից պետք է պայքարի և սթափության կոչեր անեն բոլորին:

Հիշեցնենք` ավելի վաղ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ սա լինելու է ինքնիշխանությա երթ. «Իսկ ՀՀԿ-ն, տարիներ շարունակ ապօրինաբար յուրացնելով իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր ինքնիշխանությունը առևտրի առարկա է դարձրել»: Երթի նպատակներից մեկն էլ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելն արտահայտելն է:

qiso

12025513_784285465011089_1472639777_n

12048576_784285405011095_1234292617_n

qis

qis1

qis2

qis3

Մանրամասները Armlur.am ի տեսանյութում` քիչ անց

Քրիստինա Աղալարյան




Լրահոս