Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում համախմբվում է երիտասարդ ինտելեկտուալների բազմություն. ՔԴԵԴ-ը սկսեց իր աշխատանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպայի խորհրդի Քաղաքականության ծրագրավորման տնօրենի տեղակալ Մայքլ Ռեմերթը: Բացման արարողության մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն աբեղա Զարգարյանի օրհնությամբ:

Արմեն Զաքարյանի խոսքով, քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբող գործընթաց: Ըստ էության, սա եզակի ծրագրերից մեկն է երկրում, որ կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների` միմյանց հետ շփվելու հնարավարության հետ: Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի շրջանավարտ, քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը, ով խոսեց դպրոցի ընձեռած հնարավարությունների և իր ունեցած արդյունքների մասին:

Հավելենք, որ դպրոցում ընդգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: ՔԴԵԴ-ի շրջանավարտ են նաև ԱԺ պատգամավորներ, նախարարներ և մի շարք անվանի մարդիկ: Արմեն Զաքարյանը Armlur.am-ի հետ զրույցում խոսեց դպրոցի, ընձեռած հնարավորությունների և անվանի շրջանավարտների մասին:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս