Օբաման ՄԱԿ-ում Ասադին բռնապետ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բռնապետ է անվանել, գրում է РБК-ն:

Սպիտակ Տան ղեկավարը քննադատել է քաղաքական գործիչներին, ովքեր ահաբեկչության դեմ պայքարի համար քաղաքացիական ազատության սահմանափակման կոչեր են անում:

«Նման տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք բռնապետներին, ինչպիսին է Ասադը, ով ինքնաշեն ռումբեր է նետում իր ժողովրդի վրա»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Վերջինս նշել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար:




Լրահոս